Հեդվիգ Դոհմ
Հեդվիգ Դոհմ գերմ.՝ Hedwig Dohm | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1831[1] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական միություն[2] |
Մահացել է | հունիսի 1, 1919[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[2] |
Գերեզման | Սուրբ Մաթևոսի հին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | գրող, կանանց իրավունքների պաշտպան, հրապարակախոս և դրամատուրգ |
Ամուսին | Ernst Dohm? |
Երեխաներ | Hedwig Pringsheim? |
Hedwig Dohm Վիքիպահեստում |
Մարիան Ադելաիդ Հեդվիգ Դոհմ (գերմ.՝ Hedwig Dohm, սեպտեմբերի 20, 1831[1], Բեռլին, Գերմանական միություն[2] - հունիսի 1, 1919[1], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[2]), գերմանացի ֆեմինիստ և հեղինակ։ Նա առաջին ֆեմինիստ մտածողներից էր, որ գենդերային դերերը դիտարկել է որպես ոչ թե կենսաբանական, այլ սոցիալական խտրականության արդյունք։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Պրուսիայի թագավորության մայրաքաղաք Բեռլինում, հրեա ծնողների ընտանիքում[3], Վիլհելմին Յուլիխի և ծխախոտի արդյունաբերող Գուստավ Ադոլֆ Գոթհոլդ Շլեհի երրորդ երեխան էր։ Նրա հայրը 1817 թվականին բողոքականություն է ընդունել, 1851 թվականից ընդունել է Շլեհ ազգանունը։ Հեդվիգի ծնողներն ամուսնացած չէին մինչև 1838 թվականը, քանի որ նրա հայրը խիստ վերապահումներ ուներ ամուսնական միության վերաբերյալ։
Մինչ նրա եղբայրները հնարավորություն ունեին գիմնազիա հաճախելու, Հեդվիգն ստիպված էր դպրոցը թողնել 15 տարեկանում` տնային գործերում օգնելու համար։ Երեք տարի անց նա սկսել է հաճախել մանկավարժական ճեմարան։
1853 թվականին դարձել է գրող և դերասան, Kladderadatsch երգիծական ամսագրի գլխավոր խմբագիր Էռնստ Դոհմի (1819-1883) կինը, ումից ունեցել է հինգ երեխա.
- Հանս Էռնստ (1854–1866), միակ որդին
- Գերտրուդ Հեդվիգ Աննա (1855–1942), ամուսնացել է մաթեմատիկոս Ալֆրեդ Փրինգշեյմի հետ
- Իդա Մարի Էլիզաբեթ (1856–1922)
- Մարի Փաուլին Ադելհեիդ (1858–?)
- Եվա(1859–?)
Դուստրերից Գերտրուդ Հեդվիգը նրան թոռնիկ է պարգևել` Կատերինա «Կատյա» Փրինգշեյմին, որը եղել է Թոմաս Մանի և երաժիշտ Կլաուս Փրինգշեյմի կինը։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեդվիգն ու իր ամուսինը կապված էին Գերմանիայի ապագա մայրաքաղաք Բեռլինի մտավորական շրջանակների հետ։ 1867 թվականին նա հրատարակել է իր առաջին աշխատությունը` իսպանական ազգային գրականության պատմական զարգացման մասին։ 1870-ականների սկզբից սկսած նա ֆեմինիստական տրակտատներ է հրապարակել` պահանջելով իրավական, սոցիալական ու տնտեսական հավասարություն, ինչպես նաև` կանանց ընտրական իրավունք։ Այս հոդվածները նրան հայտնի են դարձրել, սակայն միևնույն ժամանակ նա հակառակորդներ է ձեռք բերել այն ֆեմինիստների կողմից, որոնք կենտրոնացած էին երիտասարդ կանանց ավելի լավ կրթական հնարավորությունների վրա։ 1870-ական թվականների վերջին Հեդվիգը մի քանի թատերական ներկայացումներ է գրել, որոնք բոլորը նշանակալի հաջողությամբ բեմադրվել են Բեռլինի դրամատիկական թատրոնում։
Այն բանից հետո, երբ նրա ամուսինը 1883 թվականին մահացել է, նա սկսել է նովելներ գրել մինչև 1880-ական թվականների վերջը, երբ նա վերսկսել է տրակտատներ տպագրել ֆեմինիստական շարժման վերաբերյալ։ Հեդվիգ Դոհը հիմնադրել է Ռեֆորմ ընկերությունը, որի նպատակն էր պաշտպանել կանանց կրթական իրավունքները։ Նա միացել է Կանանց բարեկեցություն ասոցիացիային, որը հիմնադրվել էր Միննա Քաուերի կողմից։
Հեդվիգ Դոհմը գերմանացի այն քիչ մտավորականներից էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հանրայնորեն դեմ է խոսել հայրենասիրական տենդի դեմ` խաղաղասիրական հոդվածներ տպագրվելով ձախաթևյա «Die Aktion» ամսագրում։ Նա տեսել է Վայմարյան հանրապետությունում կանանց ընտրական իրավունքի իրականացումը 1918-19 թվականների գերմանական հեղափոխությունից հետո։
Հեդվիգ Դոհմը մահացել է Բեռլինում, 87 տարեկան հասակում։ Թաղված է Շյոնեբերգ թաղամասում։
Գրանակ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Was die Pastoren von den Frauen denken, 1872
- Der Jesuitismus im Hausstande, 1873
- Die wissenschaftliche Emanzipation der Frau, 1874
- Der Frauen Natur und Recht, 1876
- Die Antifeministen. Ein Buch der Verteidigung, 1902
- Die Mütter. Ein Beitrag zur Erziehungsfrage, 1903
- Der Mißbrauch des Todes, 1915
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Berlin O. Berliner Gedenktafel, Hedwig Dohm, Friedrichstraße 235, Berlin-Kreuzberg, Deutschland — 2013.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #11852643X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Literary Encyclopedia: Hedwig Dohm
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Werde die du bist. Wie Frauen werden, 2 novels 1894
- Sibilla Dalmar, 1896
- Schicksale einer Seele, 1899
- Christa Ruland, 1902
Գրական հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nikola Müller und Isabel Rohner (Hg.): Hedwig Dohm - Ausgewählte Texte. Berlin: trafo Verlag, 2006. 3-89626-559-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eine Homepage rund um Hedwig Dohm
- Dohms Werke beim Projekt Gutenberg
- Biografie in der Berlinischen Monatsschrift Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Satirische Auseinandersetzung mit Georg Groddecks These, dass Frauen keine Persönlichkeit hätten(չաշխատող հղում)
- GHDI - Document at germanhistorydocs.ghi-dc.org Hedwig Dohm's Essay "What the Pastors Think of Women" (1872)
- GHDI - Document at germanhistorydocs.ghi-dc.org Hedwig Dohm's Essay, "Women's Right to Vote" (1876)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեդվիգ Դոհմ» հոդվածին։ |
|